Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում սկսվել է 32 - րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։
207 երկրների պատվիրակություն է մասնակցում մարզիկների շքերթին։
Ավանդույթի համաձայն առաջինը ներկայացան հույները, նրանց հաջորդեց փախստականների թիմը։
Ջերմ արձագանք ստացավ Հայաստանի պատվիրակությունը։ Մեր դրոշակակիրներ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հպարտորեն ծածանում էին հայոց եռագույնը։
Շքերթը կեզրափակեն տանտերերը։